Business Doctor ընկերությունը մատուցում է մարքեթինգային ինչպես մեկանգամյա՝ այնպես էլ երկարաժամկետ ծառայություններ տարատեսակ ընկերությունների։
Վստահեք Ձեր բիզնեսի հաջողությունը մեզ՝ ընտրելով Ձեր բիզնեսին հարմար ծառայությունը։
Բրենդինգ
Ընկերության լոգոտիպի, գաղափարախոսության և ինքնության մշակում, որը հիմք կհանդիսանա Ձեր ընկերության հետագա զարգացման համար։
Մարքեթինգի կառավարում և PR
Կոմպլեքս լուծում այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ամբողջ մարքեթինգային և PR գործունեությունը վստահել մեզ։ Ներառում է ինչպես ստրատեգիկ պլանավորում, այնպես էլ ամբողջական ինպլեմենտացիա
Մարքեթինգային ռազմավարության մշակում
Մեկանգամյա ծառայություն, որի շրջանակներում կուսումնասիրենք Ձեր բիզնեսն ու շուկան ու կմշակենք ճիշտ ռազմավարություն Ձեր բիզնեսի, նախագծի, կամ պրոդուկտի առաջխաղացման համար։
Թվային մարքեթինգ
Կկառավարենք Ձեր բիզնեսի հաճախորդների ներգրավումը կամ բրենդի ճանաչելիությունը թվային հարթակներում։ Google Ads, Yandex Direct, Media Buying և շատ ավելի թվային մարքեթինգի ծառայություններ։
Սոցիալ Մեդիա Մարքեթինգ (SMM)
Կկառավարենք Ձեր բիզնեսի ներկայությունն ու հաճախորդների ներգրավումը սոցիալական մեդիա հարթակներում՝ Facebook, Instagram, Tiktok, Linkedin:
Ինֆլյուենսեր մարքեթինգ
Business Doctor ընկերությունը հանդիսանում է բազմաթիվ ճանաչված աստղերի և բլոգերների ներկայացուցիչը։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել ամենաճիշտ թիրախային լսարանով և Ձեր բիզնեսին համապատասխան ինֆլուենսերներին։
Մարքեթինգային արշավների ստեղծում
Մեկանգամյա ծառայություն, որի շրջանակներում կօգնենք Ձեզ ստեղծել կոմպլեքս մարքեթինգային արշավ Ձեր բիզնեսի պրոդուկտը, մեսիջը, կամ ճանաչելիությունը թիրախային լսարանին հասցնելու համար։
Դիզայն
Մատուցում ենք տարբեր բարդության դիզայներական ծառայություններ, ինչպես թվային, այնպես էլ տպագրական նյութեր ստանալու համար։ Նաև մատուցում ենք գրասենյակային տարածքների, ռեստորանների, խանութների և սրահների ինտերիեր դիզայնի ծառայություններ։
Մեդիա production
Իրականացնում ենք ցանկացած բարդության մեդիա կոնտենտի ստեղծում, որն իր մեջ ներառում է՝ սցենարների մշակում, jingle-ների պատրաստում, ռիլմեյքինգ, գովազդային հոլովակների նկարահանում և շատ ավելին։
Միջոցառումների կազմակերպում
Վստահեք Ձեր ընկերության միջոցառման կազմակերպումը մեզ։ Կազմակերպում ենք կորպորատիվներ, ընկերության տարեդարձներ, հանրային միջոցառումներ, համերգներ և շատ ավելին։